211652_close_icon

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

views-count2416 դիտում article-date 19:24 03-06-2025
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․

«Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար։

Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։

Սա կարող է վկայել նաև այն մասին, որ ադրբեջանական պետությունը, որը պետական բարձր խրախուսանքի արժանացրեց քնած հայ սպային դաժանորեն սպանած մարդանման հրեշին, նույն կերպ էլ բացառված չէ, որ պետական խրախուսանքի արժանացնի նաև հայկական որևէ հուշարձան պղծող շարքային քաղաքացիներին` այդպիսով Արցախի հայկական մշանութային ժառանգության ոչնչացման մեջ ներգրավելով ժողովրդին։

Այն, ինչը հայկական է, պատկանում է հայ մշակույթին, ենթակա է փոշիացման. այսպես է մտածում ու գործում ա’յն պետությունը , որի մեկ դար էլ չձգվող պատմությունը հնագույն քաղաքակրթությունները ոչնչացնելու պատմություն է։ Հիշենք նաև դեռ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերը ոչնչացնելու փաստը, որը ևս չի մոռացվել։ Ձեռագիրը նույնն է ու անփոփոխ։

Այս ամենը հստակորեն վկայում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ»։

 

Նմանատիպ նյութեր