211652_close_icon

Որքան են արժեցել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի արտասահմանյան այցերը բյուջեի համար. Tert.am

views-count3028 դիտում article-date 14:57 03-06-2025
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրեթե միշտ ուղեկցում է Փաշինյանին գործուղումների ընթացքում, ինչը հանրային լայն քննարկումների ու քննադատությունների տեղիք է տալիս:

Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ պարզելու համար 2024 և 2025 թթ. ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործուղումներին որքան գումար է տրամադրվել պետական բյուջեից: Միևնույն ժամանակ հարցրել էինք՝ երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան գործուղումների ընթացքում, որքան է կազմել նրան տրամադրված միջոցները, եթե եղել է նման ծախս:

Եվ ասյպես՝ 2024թ. որպես օրապահիկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացվել է 958 հազար 735 դրամ, ավիատոմսի գումարը կազմել է 1 մլն 543 հազար 952 դրամ, 2024 թվականին վարչապետին գիշերավարձ չի հատկացվել:

Որպես գիշերավարձ 2024 թվականին Աննա Հակոբյանին տրամադրվել է 787 հազար 790 դրամ: Աննա Հակոբյանին օրապահիկի և ավիատմոսի համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, իր միջոցներով են ծախսերը կատարվել:

2025 թվականին Փաշինյանի գործուղումների համար որպես օրապահիկ տրամադրվել է 807 հազար 167 դրամ, ավիատոմսի համար 2 մլն 610 հազար դրամ է տրամադրվել: Աննա Հակոբյանի ծախսերը բյուջեի միջոցներով չեն կատարվել:

Կառավարությունից նաև հայտնել են, որ հյուրանոցային ծառայությունների և մեքենաների վարձակալման ծառայությունների գումարները վճարվել են ամբողջ պատվիրակության համար ընդհանուր գումարով, ուստի հնարավոր չէ առանձնացնելկոնկրետ վարչապետի համար կատարված ծախսը:

Նշենք, որ վարչապետը հիմնականում գործողումների գնում է թիվ մեկ բորտով, որի ծախսերը ներառված չեն ներկայացված թվերում: Աննա Հակոբյանին տրամադրված գիշերավարձի գումարը նրա Վատիկան կատարած այցի ժամանակ է հատկացվել: Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն աշխատանքային այցով Վատիկան էին մեկնել նոյեմբերի 18-ին, Փաշինյանը վերադարձել էր նույն օրը, Աննա Հակոբյանը՝ նոյեմբերի 26-ին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր