211652_close_icon

Միանգամայն փայլուն արդյունք, օգտագործվել է 117 անօդաչու. Զելենսկին մեկնաբանել է ՌԴ ռազմական օդանավակայններին մասշտաբային hարվածը

views-count601 դիտում article-date 10:42 02-06-2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Անվտանգության ծառայության՝ ՌԴ ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ավիացիոն ինքնաթիռների ոչնչացման գործողությունը որակել է փայլուն արդյունք, որը կմնա պատմության գրքերում։

Զելենսկին հայտնել է, որ լսել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի զեկույցը այս գործողության վերաբերյալ։ Նա գործողությունն անվանել է Ուկրաինայի անկախ արդյունք, որը նախապատրաստվում էր ավելի քան 1,5 տարի։

«Միանգամայն փայլուն արդյունք: Ուկրաինայի անկախ արդյունք: Պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում մեկ տարի, վեց ամիս և ինը օր: Մեր ամենաերկար պլանավորված գործողությունը: Մեր մարդիկ, ովքեր նախապատրաստել էին գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից», - ասել է նա:

Իր երեկոյան ելույթում Զելենսկին հայտնել է, որ այս գործողության ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք, իսկ Ռուսաստանի տարածքում գործողության «գրասենյակը» տեղակայված է մարզերից մեկում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շտաբի կողքին։

Հիշեցնենք, որ կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը։ Նրա խոսքով՝ պատերազմից ի վեր ամենամեծ նման հարձակման հետևանքով խոցվել է ՌԴ ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ Ա-50, Տու-95, Տու-22 Մ3։

Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները երկու մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօդաչու սարքերը գործարկվել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը գրում է, որ հարձակման են ենթարկվել հետևյալ ավիաբազաները՝ «Օլենյա» (Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովո» (Իվանովոյի շրջան) և «Դյագլևո» (Ռյազանի շրջան):

«Աղբյուրը, որտեղից արձակվել են անօդաչու թռչող սարքերը, արդեն արգելափակված է։ Դա բեռնատար է»,- սոցցանցում գրել է Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը՝ հավելելով, որ անօդաչու թռչող սարքի հարձակումն առաջինն էր Սիբիրում։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։

Նմանատիպ նյութեր