Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի վարչական տարածքում բախվել են «Kia»-ն ու «SHACMAN» բեռնատարը. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Kia» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։