211652_close_icon

Իսրայելի նախկին վարչապետը ռազմական hանցագործություն է անվանել Գազայում պատերազմը

views-count673 դիտում article-date 21:30 29-05-2025
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, որը պաշտոնավարել է 2006-2009թթ., CNN-ին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Իսրայելի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը՝ ասելով, որ այլևս չի կարող պաշտպանել Իսրայելը ռազմական հանցագործությունների մեղադրանքներից։

Նա մատնանշել է Գազայում հումանիտար օգնության 11-շաբաթյա շրջափակումը և զոհված պաղեստինցիների մեծ թիվը։

«Ի՞նչ է դա, եթե ոչ ռազմական հանցագործություն»,- ասել է Օլմերտը՝ հավելելով, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու ծայրահեղ աջ նախարարների գործողությունները այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել։

Օլմերտը նշել է, որ իսրայելցիների մեծ մասը հոգնել է այս կառավարության քաղաքականությունից։ Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մեծ մասը աջակցում է լիակատար հրադադարի և պատանդների վերադարձի համաձայնագրին, սակայն Նեթանյահուն հրաժարվում է դադարեցնել պատերազմը։

Օլմերտը հույսը դրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ նշելով, որ միայն նա կարող է ստիպել Նեթանյահուին ընդունել ստեղծված իրավիճակի իրականությունը։

Նմանատիպ նյութեր