211652_close_icon

Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը ավարտեցին իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիայում»

views-count2224 դիտում article-date 22:55 28-05-2025
Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտում են իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիայում»:

Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Հենց նրանց ղեկավարությամբ է մեր ակումբը հասել աննախադեպ բարձունքների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն ու կրկնակի սուպերգավաթակիր, նվաճելով Հայաստանի գավաթը։

Բայց թվերն ամենը չեն արտահայտում։

Նրանք մեր պատմության անբաժան մասն են ու միշտ կլինեն «Արարատ-Արմենիայի» մասնիկը՝ անկախ ճանապարհներից, որոնք բացվելու են իրենց առջև։

Շնորհակալություն ձեր նվիրումի, պրոֆեսիոնալիզմի և սրտացավության համար։

Ձեր թողած ժառանգությունը կմնա մեր ակումբի պատմության մեջ՝ որպես ոգեշնչման աղբյուր ապագա սերունդների համար։

Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ և վստահ ենք, որ ձեր ճանապարհը լի կլինի նոր հաղթանակներով։
Շնորհակալություն ամեն ինչի համար։

Դուք մեզ հետ եք։ Միշտ»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

 

Նմանատիպ նյութեր