211652_close_icon
views-count2231 դիտում article-date 19:13 16-04-2021

Էդուարդ Սահակյան. Մարզչական շտաբը որոշեց, որ Արթուր Ալեքսանյանը բաց թողնի Եվրոպայի առաջնությունը

Ապրիլի 19-25-ը Վարշավայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա 7 մարզիկով, հայտնում է Armsport.am-ը:

«Կազմն ընտրել ենք անցած մրցումների, Հայաստանի առաջնության արդյունքներով: Հիմնականում դրանք  են մեզ ուղեցույց եղել: Քանի որ այս տարի մրցումները շատ են ու խիտ, դրա համար այնպիսի կազմ ենք ընտրել, որ կարողանանք հետագա վարկանիշային մրցումներին հավասարաչափ կազմով ելույթ ունենալ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև ԵԱ-ին Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի բացակայությանը.

«Ճիշտն ասած օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցողների համար անում ենք այնպես, որ թարմ մոտենան: Մենք պլանավորել ենք, որ նա մասնակցի Բուխարեստի մրցաշարին, նաև մեր հետագա մրցումները ցույց կտան՝ գուցե կազմն ավելանա: Մի խոսքով մարզչական խորհուրդն այդպես որոշեց, որ Արթուր Ալեքսանյանն այս մրցումներին հանգստանա: Ինքն իրեն շատ լավ է զգում, վնասվածք չկա, և եթե կարողանանք լավ մասնակցել, արդյունքներ կլինեն»,- ասաց Սահակյանը:

Սահակյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 6-ից 9-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին Հայաստանը կմասնակցի 4 մարզիկով: 

Մրցաշարին կմասնակցեն 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 87 կգ քաշային Արթուր Շահինյանն ու ծանր քաշային Դավիթ Օվասապյանը:

Նմանատիպ նյութեր