Ավտովթար՝ Երևանում․ «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lexus RX350»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում Իսակովի պողոտա և Աթենք փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Մկրտիչ Յ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 61-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սեյրան Ալեքսանյանը և Ռոբերտ Իսկանդարյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։