76803 դիտում
18:29 19-01-2022
Երևանում ավտոմեքենաների թալանման դեպքերի աճ է նկատվում, իսկ ոստիկանները բավարարվում են՝ տուժողներին ասելով. «Եղունգ ունես, գլուխդ քորի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին մայրաքաղաքում ավելացել է ավտոմեքենաների թալանման դեպքերը։ Բանը հասել է նրան, որ անգամ 1 օրում մայրաքաղաքում թալանվում է 10-ից ավելի ավտոմեքենաներ։ Գողը կամ գողերը խտրականություն չեն դնում ոչ վարչական շրջանների, ոչ էլ ավտոմեքենաների մակնիշների վրա. հիմնականում թալանում են թանկարժեք ու «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ։
Հունվարի 13-ին Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Վահե Ա-ն Նորք Մարշ 13-րդ փողոցի տներից մեկի մոտ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները հափշտակել ու աննկատ հեռացել է դեպքի վայրից։
Ահազանգով ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի աշխատակիցները ժամանել են նշված վայր, արձանագրել տեղի ունեցած գողությունը, ապա տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Վահե Ա-ն։
Թվում է, թե այսքանով հանցագործությունը ոստիկանների համար համարվում է բացահայտված, մինչդեռ, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վերջինս խոստովանել է, որ հունվար ամսին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված ավտոմեքենաներից կատարել է գողություններ, ինչից հետո ոստիկաններն իրենց գործը, հավանաբար, համարելով ավարտված, գողին բաց են թողել։ Տուժող քաղաքացիներին էլ հայտնել են, թե գողությունների փաստով նյութեր են նախապատրաստվում։
Mercedes-ի սեփականատեր՝ 51-ամյա Հայկազ Դ-ին պատճառվել է մոտ 1 մլն 600 հազար դրամի վնաս։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12751 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ