211652_close_icon

Կոպիրկինը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հվ. Կովկասում

views-count2509 դիտում article-date 16:41 25-05-2025
 Մայիսի 23-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի նորանշանակ Դեսպան Լի Սինվեյի հետ, ով քաղաքավարության այց է կատարել Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելություն։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

Ս. Կոպիրկինը զրուցակցին պատմել է ռուս-հայկական համագործակցության զարգացման ընթացիկ փուլի մասին, որին խթան էր տրվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի՝ վերջերս Երևան կատարած աշխատանքային այցով։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Զրույցը տեղի է ունեցել ռուս-չինական ռազմավարական գործընկերային հարաբերություններին բնորոշ ջերմ և բարեկամական մթնոլորտում։

 

Նմանատիպ նյութեր