211652_close_icon
views-count1159 դիտում article-date 21:39 23-05-2025

Իսրայելի հարձակումները խաթարում են Մերձավոր Արևելքում խաղաղության ջանքերը

Մայիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է  ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել արաբա-իսրայելական հակամարտությանը։ Նիստին հետո հայտարարություն է տարածվել, որտեղ նշվել է, որ Իսրայելը  շարունակում է  «ցեղասպանությունն ու օկուպացիան» Գազայում։

Նաև ընդգծվել է, որ Պաղեստինի, Սիրիայի, Լիբանանի և Եմենի դեմ համակարգված Իսրայելի  հարձակումներն ու էքսպանսիոնիստական ​​​​նկրտումները խաթարում են Մերձավոր Արևելքում խաղաղության ջանքերը։

Անդրադառնալով միջազգային հանրությանը նշվել է, որ միջազգային դերակատարները պետք է կատարեն իրենց պարտականությունները՝ վերացնելու Իսրայելի վարչակազմի քաղաքականությունից բխող ռիսկերն ու սպառնալիքները։

Նմանատիպ նյութեր