211652_close_icon

Վերջին 3 տարում Թուրքիայից Գերմանիա է արտագաղթել 112.000 մարդ

views-count664 դիտում article-date 22:43 23-05-2025
Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակը տվյալներ է հրապարակել երկրում միգրանտների թվաքանակի վերաբերյալ։ 2024-ի տվյալների համաձայն՝ Գերմանիայում մոտավորապես 21 մլն 200.000 մարդ միգրանտի ծագում ունի և այդ թիվը համապատասխանում է բնակչության 25.6 տոկոսին։ Ըստ այդմ ստացվում է, որ Գերմանիայում բնակվող չորսից մեկը միգրանտ է։

2022-2024 թվականների ընթացքում Գերմանիան Ուկրաինայից և Սիրիայից հետո ամենաշատ միգրանտներ ընդունել է Թուրքիայից։ Մասնավորապես 2022-2024-թթ. Ուկրաինայից Գերմանիա է արտագաղթել 843.000 մարդ, Սիրիայից 124.000, իսկ Թուրքիայից 112.000 քաղաքացի։

Նմանատիպ նյութեր