1512 դիտում
16:15 01-03-2014
Վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանից Գեղարքունիքի կամ Լոռու մարզի ազգաբնաչությանը հավասար մարդ է արտագաղթել
«Վեց տարի շարունակ արյան գնով իշխանության եկած քաղաքական ուժերը ոչինչ չարեցին Մարտի մեկը բացահայտելու համար: Նրանք այդպես էլ չկարողացան ապահովել երկրի զարգացումը եւ Հայաստանի Հանրապետությունը տարան կործանման»: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ վերջին 6 տարիների ընթացքում Հանրապետությունից հեռացած ՀՀ քաղաքացիների թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, հասնում է 246 հազարի:
«Այսօրվա Գեղարքունիքի կամ Լոռու մարզի ազգաբնակչությանը հավասար մի թիվ: Ավելին՝ Հայաստանը 6 տարվա ընթացքում իր պետական պարտքը հասցրեց 4.6 միլիարդ դոլարի՝ 2008 թվականի համեմատ այն ավելացնելով 2,5 անգամ, այդպես էլ չկարողանալով վերականգնել տնտեսության միջճգնաժամային մակարդակը»,- նշեց Վահագն Խաչատրյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ այս ժամանակահատվածում աշխարհում վերածվեց անհեռանկար, տնտեսական առումով անհետաքրքիր, կոռումպացված երկրի, որտեղ երկրի քաղաքացին, գործարարները շնչահեղձ են լինում եւ չեն դիմանում իշխանության կազմակերպած թալանին:
Նշենք, որ մինչեւ Վահագն Խաչատրյանի ելույթը ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ընթերցեց Մարտի մեկի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր` Ալլա Հովհաննիսյանի նամակը, ով գտնվում է Բելգիայում: Նամակում մասնավորապես նշվում էր, որ իշխանությունը թշնամաբար է վերաբերվում զոհերի հարազատներին:
Նմանատիպ նյութեր
2922 դիտում
08:36 01-02-2014
2013 թվականին Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ. Ժողովուրդ
979 դիտում
15:16 29-03-2024
Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան
2829 դիտում
22:24 19-05-2016
Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»