211652_close_icon

Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախման վտանգը պահպանվում է. ԱՄՆ-ն փորձում է կանխել. Ռուբիո

views-count709 դիտում article-date 23:13 21-05-2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է այն կանխել։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։

«Մեր հիմնական նպատակն է փորձել խաղաղություն ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

 

Նմանատիպ նյութեր