211652_close_icon

«Կոնտրոլի տակ». իմ բառապաշարում նման արտահայտություն չկա. Սարգսյանը՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2485 դիտում article-date 18:05 21-05-2025
«Կոնտրոլի տակ». ես այդպիսի բառապաշար չունեմ, լրագրողների հետ զրուցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսանը՝ անդրադառնալով Քոչարյանի այն արտահայտությանը, որ Սարգսյանը  2018թ. իշխանափոխությունից  առաջ  իրեն ասել է. «Ամեն ինչ կոնտրոլի տակ է»:

Հիշեցնենք,  Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել:  Այսօր դատական նիստ է տեղի ունեցել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր