211652_close_icon
views-count1183 դիտում article-date 11:10 30-06-2015

Քաղաքական հանրահավաքում խորհրդակցելու կարիք չկա. նման արտահայտություն են անում, երբ չեն կարողանում որոշել իրենց անելիքը. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. ««Մենք հիմա կխորհրդակցենք ժողովրդի հետ: Ինչպես ժողովուրդը որոշի, այդպես էլ կանենք»: Նման արտահայտություն են անում անփորձ և նույնիսկ շատ էլ փորձառու հասարակական ու քաղաքական գործիչները, երբ չեն կարողանում որոշել իրենց անելիքը: Իրականում այդ խորհրդակցությունը ոչ մի կոպեկ չարժե, որովհետև այդ պահին քո «ձեռքի տակ» կարող է լինել գիտությունների դոկտորների և ակադեմիկոսների ընտրանի կամ բոմժերի և հարբածների զանգված: Կախված նրանից, թե երբ և որ առիթով է այդ «Ժողովուրդը» հավաքվել: Քաղաքական հանրահավաքում խորհրդակցելու կարիք չկա, կարող եք չկասկածել՝ որքան հայհոյախառն լինի ձեր լեզուն և արմատական՝ պահանջները, այնքան մեծ խանդավաոությամբ են մարդիկ հավանություն տալու ձեր ծրագրերին: Սովորաբար ամեն ինչ տրամաբանորեն հանգում է Բաղրամյան-26-ը գրավելու կոչերով, որոնք հավաքվածների մոտ բուռն հրճվանքի ալիք են բարձրացնում: «Մաշտոցի պուրակ», «Դեմ եմ» և «Չեմ վճարելու 150 դրամ» շարժումների հարաբերական, մասնակի հաջողությունը պայմանավորվում էր, իմ կարծիքով, նրանով, որ ակտիվիստները չէին խորհրդակցում «ժողովրդի» հետ ու առաջ էին տանում իրենց սեփական օրակարգը»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր