211652_close_icon

Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների

views-count697 դիտում article-date 20:21 20-05-2025
Թուրքական «Nefes Gazetesi» լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Սիրիան կբաժանվի 5 մասի։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ Շարաան պատրաստվում է հայտնել երկրում  5 առանձին անվտանգության գոտիների ստեղծման մասին։ Նշվում է, որ քարտեզը նման է 2011-ին Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։

Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ այս կարգավորումը մշակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջներին համապատասխան։ Ըստ այդմ՝  Ալ Հասաքա, Ռաքքա և Դեր Զոր շրջանները, որոնք ներկայումս վերահսկվում են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) կողմից կկոչվի «Արևելյան շրջան»։

Հալեպի և Իդլիբի շրջանները, որտեղ գերակշռում է թուրքմեն բնակչությունը և գտնվում են Թուրքիայի ռազմաբազաները, կկոչվեն «Հյուսիսային շրջան», Լաթաքիայի և Տարտուսի շրջանները, որոնք տարիներ շարունակ համարվել են արաբ ալավիներին թողնված տարածքներ, կկոչվեն  «Ծովեզրյա շրջան»։

Հոմսի և Համայի տարածքները, որտեղ գերակշռում են սուննիները, կանվանվեն «Կենտրոնական շրջան», Դերա, Էս-Սուվեյդան և  Ալ-Կունեյտրա շրջանները, որտեղ ապրում են դրուզները, կանվանվեն «Հարավային շրջան»։

Նմանատիպ նյութեր