211652_close_icon

Իսրայելը Գազայում հարվածել է հիվանդանոցի

views-count367 դիտում article-date 10:59 19-05-2025
Իսրայելի բանակը  անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Գազայի հյուսիսում գտնվող ինդոնեզական հիվանդանոցին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով հիվանդանոցի տնօրեն բժիշկ Մարվան ալ Սուլթանին։ Ըստ հրապարակման՝ ներսում գտնվում է 55 մարդ՝ հիվանդներ և բուժաշխատողներ։ Հիվանդանոցը դադարեցրել է գործունեությունը:

Մայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Գեդեոնի կառքը» ցամաքային գործողության մեկնարկի մասին։ Գազայի հատվածի հարավում և հյուսիսում կանոնավոր և պահեստային զորքերը 24 ժամ մարտեր են մղում։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի պատվիրակությունը Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ բանակցություններում ձգտում էր կապիտուլյացիայի և պաղեստինցի զինյալների վտարմանը անկլավից:

Գազայի հատվածում մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը զոհվել է առնվազն 72 մարդ։ Ռմբակոծությունը սկսվել է կեսգիշերին մոտ ամբողջ անկլավում:

Նմանատիպ նյութեր