211652_close_icon

«Թուրքի մայլի» ժողովրդին՝ 200 քանի հոգու, էդ խուժան, ստից գործերով Երևաններն են քարշ տվել, գիշերով փողոցներում անօգնական թողել ու դեռ ինձ են ասում՝ ո՞նց ես Գյումրիում ման գալու»․ Մարտուն Գրիգորյան․ aravot.am

views-count3259 դիտում article-date 11:31 11-05-2025
Aravot.am-ն Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացք ունի իր հոր, որդու նկատմամբ հարուցած քրեական վարույթն ու, այսպես ասած, «տատիկների գործը»։

Պատգամավորը պատասխանեց․ «Դատարաններում է, գործընթացների մեջ է, սկզբում հումորի տվեցինք, թե մեր շիբինը ձեր շիբինին վնաս չէ, բայց արդյունքում տեսանք, որ մարդիկ շատ լուրջ տրամադրվել են այդ ուղղությամբ, ընդհուպ մինչև գործը Հակակոռուպցիոնից գնացել է դատարան։ Տեսնենք՝ ինչ են անելու, մինչև ուր են գնալու, տեսնենք էդ նույն շիբինի գործով մարդիկ դատվելու են, թե չեն դատվելու։ Բնականաբար, մենք պայքարում ենք, բայց իրենք էլ չմոռանան, որ գյումրեցիները սա չեն մոռանալու։

Էսպես մանր բաներով գյումրեցիների մոտ փորձել տրամադրություն ստեղծել, թե վայ, տեսեք Մարտուն Գրիգորյանը կաշառք է բաժնել, շիբին է բաժնել, և դրանով փորձել Մարտուն Գրիգորյանին ընտրակաշառք բաժնողի պիտակ կպցնել, փորձել դրանով վարկաբեկել․․․

Ու էն որ «Թուրքի մայլա», «Թուրքի մայլա» էին ասում, էդ «Թուրքի մայլի» ժողովրդին՝ 200 քանի հոգու, էս ստից, խուժան գործերով էդ մարդկանց վկա են դարձրել, ու էդ մարդկանց Երևանները պիտի քարշ տան ու էդ մարդկանց էդքան պիտի անհանգստացնեն, ինչ է թաղի մարդը պատրաստ է եղել Մարտուն Գրիգորյանին ձայն տալու, ու էդ մարդկանց անունները հայտնվել է աջակիցների ցուցակում։ Ու դրա համար պիտի էդ մարդկանց ճնշեն ու անհանգստացնեն, էդ «Թուրքի մայլի», որը նույն  Արցախ թաղամասն է, էդ նույն Արցախ թաղամասի ժողովուրդը գալու է ժամանակը,  իրենց պատասխանը տալու են։

Էդ մարդկանց էդքան անհանգստություն պատճառել, էդքան նեղություն տալ, էդքան լուրջ, պատկառելի ճանապարհ անցած մարդկանց՝ ընտանիքներով տանել Երևանները, Հակակոռուպցիոն կոմիտեների դեմը կանգնեցնել, գիշերով տարիքով մարդկանց հանել փողոց, ուղղակի բաց թողնել փողոցում՝ գիշերով, անօգնական, առանց գումարի․․․ Ու վերջում ինձ են ասում, ո՞նց ես Գյումրիում ման գալու»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր