211652_close_icon
views-count1141 դիտում article-date 08:52 17-02-2025

«Ես ինձ ո՛չ նախկին եմ համարում, ո՛չ էլ ներկա․ ո՛չ քաղաքապետ եմ եղել, ո՛չ էլ մարզպետ»․ Մարտուն Գրիգորյան. aravot.am

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը պատրաստվում է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, հաստատեց Aravot.am-ի այն տեղեկությունը, որ «Պատիվ ունեմ» դաշինքով չի առաջադրվելու։ Նա ասաց, որ մոտ օրերս կհայտարարի, թե որ քաղաքական ուժի ցուցակն է գլխավորելու։ Մարտուն Գրիգորյանը նշում է, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելը սկզբունքի հարց է․ Գյումրու զարգացման իրատեսական ծրագիր ունի և մյուսների նման չի գալիս իր հնարավորությունները փորձելու, ընտրապայքարի իմունիտետ ունի, դժվարություններից ո՛չ  խուսափում է, ո՛չ էլ սարսափում։

Մեր հարցին՝ ինչո՞ւ է որպես քաղաքապետի թեկնածու նորից ուզում մտնել ընտրապայքարի մեջ, մի՞թե պատգամավորական մանդատով չի կարող Գյումրիին վերաբերող հարցեր լուծել, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․ «Պատգամավորական մանդատը կա, բայց ԱԺ ու ՏԻՄ ընտրությունները մեկը մյուսի հետ կապ չունեցող են։ Այսօր մենք գիտենք մեր երկիրն ինչ վիճակում է, ինչ խնդիրներ ունենք, գիտենք նաև պատճառները, թե ինչու ենք այս պահին արտահերթ ընտրությունների գնում․ ժողովրդի ընտրած իշխանությանը․ փաստը դա է, որ «Բալասանյան դաշինքին» ընտրել էին գյումրեցիները, զրկել են իշխանությունից, նրանց ձեռքից վերցրել են քաղաքի կառավարումն ու նույն գյումրեցիների ձեռքից են վերցրել  քաղաքի կառավարումը և այս ամենը հենց այնպես, թողնել, գնալ, ճիշտ չէ։ Եթե ունես հնարավորություն, սիրում ես քո քաղաքը, քաղաքի հետ կապված ամեն մի հարցը ցավոտ ու հետաքրքրող է, իմ գնահատմամբ՝ անմասն չպիտի մնաս»։

Հարցին, թե մասնակիցներից ոմանց նույնացնում են նախկինների  հետ, դուք նախկի՞ն եք, ներկա՞ եք, թե՞ չեք ընդունում նման որակավորումները, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Ես երբևիցե չեմ եղել կառավարության կազմում,  Տեղական ինքնակառավարման մարմիններում , ո՛չ մարզպետ եմ եղել, ո՛չ քաղաքապետ, ես ինձ ո՛չ նախկին եմ համարում, ո՛չ էլ ներկա, ես չկամ նմանատիպ բաների մեջ։ Ես 4 անգամ գյումրեցիների կողմից ընտրվել եմ որպես Ազգային ժողովի պատգամավոր, աշխատել եմ որպես պատգամավոր, իսկ թե ում ում հետ են կապում, այդ ամենը բնական է։ Ընտրությունների մեխանիզմն այնպես է, որ առաջվա պես մեծամասնական ընտրակարգով չես մասնակցում․ դու քեզանով գնաս, մասնակցես, այդպես չէ։ Եթե անելիք ունես, ուզում ես մասնակցել,  պարտադրված ես որևիցե մի կուսակցությամբ կամ դաշինքով առաջադրվել, ու քանի որ այդպես է, բնականաբար ամեն մարդ ունի կուսակցություն կամ դաշինք է ձևավորում, որ մտնի ընտրապայքարի մեջ։ Ես անկուսակցական եմ, բայց ուզեմ, թե չուզեմ ընտրություններին մասնակցելու եմ  ինչ-որ մի կուսակցության կամ դաշինքի միջոցով»։

Մարտուն Գրիգորյանը, որը միանձնյա իշխանություն ձևավորելու տրամադրությամբ է մասնակցում ընտրություններին, ասում է՝ եթե գյումրեցիների քվեների կեսից ավելին չստանա ու անհրաժեշտություն առաջանա այլ ուժերի հետ համագործակցության, ՔՊ-ի հետ երբեք չի համագործակցի։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր