211652_close_icon
views-count1775 դիտում article-date 18:13 16-05-2016

Հայաստանի Մ-15 հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց ՆՀՀ Մակեդոնիային

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը, հաշվի մեջ զիջելով 2 գնդակի տարբերությամբ, կարողացավ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Մեր թիմից 2 գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը: Մրցաշարի մրցակարգի համաձայն՝ ոչ-ոքիի դեպքում նշանակվում են հետխաղային 11-մետրանոց հարվածներ, որոնցում էլ ավելի ուժեղ գտնվեց Հայաստանի Մ-15 հավաքականը: Երկրորդ տուրում՝ մայիսի 18-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը կմրցի Բելառուսի հավաքականի հետ: Իսկ այսօր՝ Երևանի ժամանակով 17:30-ին, մրցաշարում առաջին հանդիպումը կանցկացնի Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը՝ կրկին մրցելով Բելառուսի հավաքականի հետ:

Նմանատիպ նյութեր