211652_close_icon
views-count1213 դիտում article-date 18:15 01-07-2025

Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Իսրայելի հետ լարվածության սրման ընթացքում աջակցության համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Իսրայելի հետ լարվածության սրման ընթացքում աջակցության համար, հաղորդում է Tasnim-ը։

Իրանցի նախարարը նաև նշել է, որ Թեհրանը կձգտի պատասխանատվության ենթարկել ագրեսորներին և փոխհատուցել Իսլամական Հանրապետությանը պատճառված վնասը։

ՀՀ արտաքին գործերի նախարարը դատապարտել է Իրանի դեմ ագրեսիան և ողջունել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Նմանատիպ նյութեր