211652_close_icon

Իշխանությունը կլոունություններով և կեղծ թիրախներով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան. Տիգրան Աբրահամյան

views-count694 դիտում article-date 23:45 08-05-2025
Տիհգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկ ամիս է օդում հարցադրում է կախված` ի՞նչ է ուզում Ադրբեջանը և ինչու՞ է անընդհատ թիրախավորում խաղաղ բնակավայրերը:

Թեև իշխանությունը ժլատություն է անում` ներկայացնելու հատկապես Խնածախ-Խոզնավար հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն դրանից իրադրությունը միայն առավել վտանգավոր բնույթ է ստանում:

Իշխանությունը մի բան շատ լավ է անում` տարբեր կլոունություններով և կեղծ թիրախներով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան:

Իսկ Հայաստանի իրական օրակարգը շարունակում է զիջել արհեստական, շինծու թեմատիկային»:
 

Նմանատիպ նյութեր