211652_close_icon
views-count2691 դիտում article-date 23:15 19-07-2021

Ադրբեջանական սադրանքները վերջին մեկ շաբաթվա ընթացքում, տարբեր դրսևորումներ են ստանում. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական սադրանքները վերջին մեկ շաբաթվա ընթացքում, տարբեր դրսևորումներ են ստանում», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Հատկապես մտահոգիչ է մեր 2 զինծառայողի՝ Սև լճի հատվածում կորելու կամ գերեվարվելու հետ կապված խնդիրը (այս պահի դրությամբ միջադեպի մանրամասներն անհայտ են), ինչպես նաև՝ Երասխի հատվածում լարվածության աճը (օրեր առաջ հայ զինծառայող է զոհվել)։

Պաշտպանության նախարարությունը օպերատիվ իրադրության մասին տեղեկություններ փոխանցում է, սակայն դեռ պարզ չէ, թե ռազմական տեսանկյունից ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։

Խնդիրը զուտ դիրքային առավելություն ստանալն է՞, թե սա ռազմավարական խնդիրներ լուծելու ճանապարհին ադրբեջանական սցենարի դետալներից մեկն է։

Քաղաքական տեսանկյունից, բնականաբար, Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլյացիայի երկրորդ փուլը, ինչը դուրս է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր