211652_close_icon
views-count3118 դիտում article-date 23:31 08-05-2025

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

Հնդկական Քաշմիրի Ջամմու քաղաքում մայիսի 8–ի ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել։ Հնդկաստանի ռազմական աղբյուրները կասկածում են, որ դա պակիստանյան անօդաչու թռչող սարքի հարձակում է:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Reuters–ի լրագրողը հայտնել է, որ քաղաքում կարմիր լույսեր և արկեր են երևացել։

Հնդիկ պաշտոնյան, որ խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է , որ հարձակման են ենթարկվել Ջամմուի մի քանի հատվածներ և Ախնուր, Սամբա և Կաթհուա քաղաքները:

 

Նմանատիպ նյութեր