211652_close_icon

Փարիզում Չեմպիոնների լիգայի խաղից հետո մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի երկրպագուների ամբոխի մեջ

views-count754 դիտում article-date 10:55 08-05-2025
Փարիզի Ելիսեյան դաշտերում մեքենան մխրճվել է երկրպագուների ամբոխի մեջ՝ Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային խաղում Փարիզի Սեն Ժերմեն (ՊՍԺ) ակումբի հաղթանակի տոնակատարության ժամանակ, հայտնում է Le Parisien թերթը։ Վիրավորվել է երեք մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։

Թերթի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը փորձել է փախուստի դիմել՝ ընթացքում հարվածելով երեք երկրպագուների։ Երկրպագուները դուրս են բերել վարորդին և այրել մեքենան, պատմել են ականատեսները։ Վարորդի ճակատագիրը դեռ անհայտ է։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի` Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո փարիզյան ակումբի երկրպագուները զանգվածային անկարգություններ են կազմակերպել: Երկրպագուները ջարդել են խանութների ցուցափեղկերը, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, օգտագործել պիրոտեխնիկա։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։

Հաղորդվում է, որ ձերբակալվել է 43 մարդ։

Նմանատիպ նյութեր