211652_close_icon

Կամչատկայում մի քանի րոպեում 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

views-count574 դիտում article-date 10:20 08-05-2025
Հինգշաբթի՝ մայիսի 8-ին, Կամչատկա թերակղզու արևելյան ափերի մոտ երկու զգալի երկրաշարժ է տեղի ունեցել, «Կոմերսանտ»-ին հայտնել են ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։

Առաջին երկրաշարժը՝ 5,1 մագնիտուդով, տեղի է ունեցել Կամչատկայի ժամանակով 12:16-ին (Մոսկվայի ժամանակով 3:16-ին): Երկրորդը՝ 4,6 մագնիտուդով, գրանցվել է ժամը 12:25-ին։

Սեյսմիկ իրադարձությունների էպիկենտրոնները գտնվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկից 73 և 78 կմ հարավ-արևելք՝ Ավաչա ծոցի ջրերում։ Օջախները գտնվել են ծովի հատակից 58 և 56 կմ խորություններում:

Նմանատիպ նյութեր