ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման հետ կապված իրավիճակի զարգացմանը և կարծում է, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության թուլացման համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի մամուլի քարտուղար Անվար ալ-Անունին։
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ զսպվածություն ցուցաբերել և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ ԵՄ-ն հակամարտության բանակցային, փոխադարձաբար ընդունելի և երկարատև խաղաղ լուծման կոչ է անում»,- չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ալ-Անունին։
Նա ասել է, որ Կալլասը քննարկել է այս հարցը իր հնդիկ և պակիստանցի գործընկերների հետ։