211652_close_icon

Պակիստանում Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է

views-count670 դիտում article-date 09:54 07-05-2025
Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին։ Նա խոստացել է, որ Պակիստանի իշխանությունները կպատասխանեն Հնդկաստանին «իրենց ընտրած ժամանակին, վայրում և միջոցներով»։

Մայիսի 7-ի գիշերը հնդկական բանակը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Պակիստանի սահմանային գոտում՝ ի պատասխան ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության, որին զոհ է գնացել 26 մարդ։ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներ է հարվածել։ Պակիստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ ինքնաթիռ է խոցվել։

Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։ Հնդկաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ Պակիստանից «ծրագրվել և Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ»։

«Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը»․ նման գրառում է արվել Հնդկաստանի բանակի X-ի էջում։
Հնդկաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի 9 օբյեկտի։ Նյու-Դելիում հատկապես ընդգծել են, որ թիրախում պակիստանյան բանակի օբյեկտները չեն եղել։

«Պակիստանյան զինվորականները հարձակման չեն ենթարկվել։ Հնդկաստանը նկատելի զսպվածություն է ցուցաբերել նպատակների ու մեթոդների ընտրության հարցում»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանի թիրախներին, հաղորդել են SAMAA TV-ի աղբյուրները։ Հնդկաստանը հայտարարել է սահմանին հրետանային հարվածներով Պակիստանի կողմից կրակի դադարեցման մասին համաձայնությունը խախտելու մասին։

Պակիստանի ՊՆ-ից հաղորդել են՝ իրենց երկրի տարածքին Հնդկաստանից հասցված հարվածներն անպատասխան չեն մնալու։

Հնդկաստանի ՊՆ հարվածների հետևանքով Պակիստանում երկու զոհ կա, 12 վիրավոր։

Հնդկաստանը վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին, ինչի հետևանքով, ըստ Պակիստանի անվտանգության ծառայությունների, զոհվել է առնվազն ութ մարդ։

Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ հրթիռները հարվածել են մի շարք վայրերի՝ վնասելով չորս մզկիթ և մեկ բժշկական կենտրոն։

Նմանատիպ նյութեր