211652_close_icon
views-count802 դիտում article-date 19:51 13-12-2023

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18 հազար 600-ի

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 18 հազար 600-ի, տուժել է գրեթե 50 հազար 600 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը հավելել է, որ վերջին ժամերին ավելի քան 190 զոհվածների և գրեթե 500 վիրավորների մարմիններ են տեղափոխվել  հիվանդանոցներ, բացի այդ, մեծ թվով զոհեր դեռևս գտնվում են փողոցներում՝ փլատակների տակ։

Նմանատիպ նյութեր