211652_close_icon

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի և Ադրբեջանի բնակելի տարածքների վրա

views-count5116 դիտում article-date 20:52 06-05-2025
Խորհրդային Միության կողմից դեռևս 1972-ին տիեզերք արձակված տիեզերանավի վայրէջքի մոդուլն առաջիկա օրերին կընկնի երկիր մոլորակի վրա:

Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:

NASA-ն պնդում է, որ հրթիռային համակարգում լրացուցիչ շարժիչի փչանալուց հետո շարքից դուրս եկած տիեզերանավն ի սկզբանե բաժանվել է 4 մասի, որից 2-ը 48 ժամվա ընթացքում այրվել է ճնշումից, իսկ մյուս երկուսից մեկը կառավարելի է, սակայն արդեն վերջին կտորը՝ վայրէջքի մոդուլը, վտանգ է ներկայացնում:

Ընդգծվում է, որ 495կգ կշռող կտորը կարող է ընկնել Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի և Ադրբեջանի բնակելի տարածքների վրա, իսկ դրա հետևանքով կարող է առաջանալ մի քանի 100 ՏՆՏ-ի (տրինիտրոտոլուոլ - պայթյունավտանգ նյութ) պայթյուն:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր