211652_close_icon

«Արթուն ենք» շարժումը հանդիպում է ունեցել ՀԱԿ անդամների հետ

views-count2236 դիտում article-date 18:46 03-05-2025
«Արթուն ենք» շարժման նախաձեռնությամբ Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի և վարչության անդամների հետ:

Շարժման հանրային կապերի համակարգող Նարեկ Մալյանի փոխանցմամբ,  «Արթուն ենք»։շարժման անունից Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը ներկայացրեցին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քաղաքական, իրավական և կազմակերպման իրենց պատկերացումները:

Նշենք, որ ապրիլի 28-ին  «Արթուն ենք» շարժումը իմպիչմենտ սկսելու առաջարկով նամակներ է հանձնել Ազգային Ժողովի 107 պատգամավորներին՝ ակնկալելով անհատական պատասխան։

Նմանատիպ նյութեր