211652_close_icon

Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ

views-count1987 դիտում article-date 23:21 02-05-2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, այս մասին Վենսը ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հակամարտությունը մոլեգնում է արդեն ավելի քան երեք տարի։

Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի առջև կանգնած հիմնական հարցը ներկայումս այն է, թե ինչպես կարելի է աջակցել Ռուսաստանին և Ուկրաինային՝ գտնելու ոսկե միջինը և վերջ դնելու հակամարտությանը։

«Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Ռուսաստանն ու Ուկրաինան։ Միայն իրենք կարող են համաձայնության գալ և դադարեցնել այս դաժան, դաժան պատերազմը»,- ընդգծել է նա։


 

Նմանատիպ նյութեր