211652_close_icon
views-count3016 դիտում article-date 21:14 02-05-2025

Բաքվում այսօր հարցաքննվել է Դավիթ Իշխանյանը

Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների հերթական «դատական նիստը»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա նիստում խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին հարցաքննել են 1991 թվականի հունիսին Մարտունու շրջանի Վարանդա գյուղում ադրբեջանցիների վրա հարձակմանը իր ենթադրյալ մասնակցության վերաբերյալ։

Իշխանյանը կտրականապես հերքել է իր մասնակցությունը վերոնշյալ իրադարձություններին։

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 5-ին։

 

Նմանատիպ նյութեր