211652_close_icon
views-count1444 դիտում article-date 15:49 01-05-2025

Ճապոնիայում տղամարդը մեքենայով միտումնավոր մխրճվել է դպրոցականների խմբի մեջ

Ճապոնիայի Արևմտյան Օսակա քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբին. Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը (NHK):

Միջադեպը տեղի է ունեցել տեղի նախակրթարանի մոտ գտնվող ծառուղիներից մեկում։ Առնվազն յոթ երեխա վիրավորվել է՝ վեցը գիտակցության մեջ են, ևս մեկի վիճակը պարզվում է։ Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, որը պարզում է դեպքի հանգամանքները։

Վարորդը խոստովանել է, որ դա միտումնավոր է արել։ Նա ասել է, որ «ամեն ինչից զզվել է», ուստի իր մեքենայով մխրճվել է դպրոցականների խմբի մեջ՝ «նպատակ ունենալով սպանել նրանց»։

Նմանատիպ նյութեր