ԱՄՆ-ում ամենագնացը մխրճվել է դպրոցականների խմբի մեջ. տեսանյութ
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Բելլինգհեմ քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել: Ամենագնացը մխրճվել է դպրոցականների խմբի մեջ: Երեխաներն այդ ժամանակ ֆիզկուլտուրայի պարապմունքի են մասնակցել: Նրանցից երկուսը մահացել են, եւս երկուսը՝ լուրջ վնասվածքներ ստացել:
34-ամյա վարորդը, որի անունը չի հրապարակվում, ձերբակալված է: Կատարվում է քննություն: