211652_close_icon

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. Չանհանգստանալ

views-count1420 դիտում article-date 11:09 01-05-2025
Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

Նմանատիպ նյութեր