211652_close_icon

Հունաստանի վարչապետը մայիսին կմեկնի Թուրքիա

views-count1792 դիտում article-date 22:16 30-04-2025
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հունական կողմի դիվանագիտական աղբյուրները դեռևս հստակ չեն նշում, թե Միցոտակիսի Ստամբուլ այցը երբ կկայանա, միայն նշվում է, որ կլինի մայիսի առաջին շաբաթների ընթացքում։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Նշվում է, որ բացի վերոնշյալ այցից Գերապետրիտիսը մայիսի 13-14-ին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին։

Այդ  ընթացքում նա կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որն ըստ հունական դիվանագիտական աղբյուրների, կլինի Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի վերջին հանդիպման շարունակությունը։

Նմանատիպ նյութեր