Սահմանագոտում ական է պայթել, իսկ ո՞ւր էին սահմանապահները. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանագոտում ական է պայթել, իսկ ո՞ւր էին սահմանապահները
Հայտնել եմ, որ ապրիլի 24-ին Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի բնակիչ Հայկազ Մելքոնյանը Զորականի հարևան՝ սահմանամերձ Բերդավան գյուղի սահմանագոտում ծնեբեկ, բոխ հավաքելու ընթացքում վիրավորվել է հակակահետևակային պայթյունից, նրա աջ ոտնաթաթը պոկվել է, Հայկազն իր վերքը կապելով՝ առաջ, դեպի թիկունք է շարժվել։ Զարմանալի է, որ նրան այդպես էլ սահմանը հսկող զինծառայողները չեն տեսել, օգնության չեն հասել։ Ինչպե՞ս է լինում, որ սահմանագոտում ական է պայթել, սակայն սահմանը հսկողներն այդ հզոր ձայնը չեն լսել, այդ դեպքից տեղյակ չեն եղել։
Երբ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է հայկական ընտանիքներում տան փոքրիկներին չափահասների կողմից հայհոյանք սովորեցնելու երևույթի դեմ, Հայաստանի սահմանների պահպանության, անվտանգության հետ կապված խնդիրներն էլ այս վիճակում են լինում»։