211652_close_icon

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

views-count619 դիտում article-date 18:35 26-04-2025
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունն՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Երեկ Թրամփի դեսպան Ուիթքոֆի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնեց, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն առանց որևէ նախապայմանի»,-ասել է Կրեմլի խոսնակը։ 

Նշենք, որ նախօրեին Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի արդեն չորրորդ հանդիպումը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Այդ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան ու Ռուսաստանը մոտ են համաձայնության հասնելուն։ 

Նմանատիպ նյութեր