211652_close_icon

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

views-count3532 դիտում article-date 14:31 25-04-2025
Երևանում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​​Մարզերում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր