211652_close_icon
views-count1234 դիտում article-date 14:54 24-04-2025

ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել

Ռուսական հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդի մարզում ահաբեկչություն են կանխել, հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:

Այն պատրաստվել է Կենտրոնական Ասիայից երկու հոգու կողմից՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։ Ռուսաստանի Դաշնությունում արգելված կազմակերպություններից մեկի կողմնակիցները ցանկացել են անօդաչու սարքերի միջոցով հարձակվել նավթաքիմիական գործարանի վրա, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հանցագործները զինված դիմադրություն են ցույց տվել և ձերբակալվելիս վնասազերծվել են, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։

Նմանատիպ նյութեր