23741 դիտում
18:32 29-07-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Jeep» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-23:30-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» մայրուղու Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 2/2 հասցեի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Համլետ Մելքոնյանի վարած «Jeep» մակնիշի և 19-ամյա Նարեկ Աքիլյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ն. Աքիլյանի ուղևոր 17-ամյա Գոռ Մ.-ն տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Գոռ Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Ն. Աքիլյանի մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Դավիթ Վանեսյանն ու 18-ամյա Էդմոն Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեևթապահ խմբերը:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատրի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հակոբ Պարոնյան գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարոն Ստեփանյանն ու Արթուր Քոչարյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Աքիլյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+