211652_close_icon

ՀԱՄԱՍ-ը հրադադարի նոր փորձ է ձեռնարկում և աջակցություն է խնդրում Անկարայից

views-count514 դիտում article-date 20:25 23-04-2025
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։

Հայտնում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գազայում հրադադարի հաստատմանը վերաբերող հարցեր։

Նշվում է, որ «ՀԱՄԱՍ»-ը հրադադարի նոր փորձ է ձեռնարկում և աջակցություն է խնդրում Անկարայից՝ հրադադարի մասին իրենց առաջարկը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին փոխանցելու համար:

Նմանատիպ նյութեր