Հակասանիտարական իրավիճակ՝ Երևանում․ «Էրեբունի» օդանավակայանի զորամասից կեղտաջրերը անարգել հոսում ու լցվում են սեփական տների բակեր․բնակիչները դիմում են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տասնյակ տարիների պատմություն ունի Երևան քաղաքի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված զորամասի տարածքից սեփական տների բակերը կոյուղաջրերով ողողելու փաստը։ Կեղտաջրերը ցանկապատից անարգել հոսում են դեպի սեփական տների բակեր, որտեղից գարշահոտ է գալիս և իրական վտանգ կա՝ վարակիչ հիվանդությունների բռնկման։
Երեկ՝ ապրիլի 18-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր ապրում են մեկ տանիքի տակ, ասացին․
«Տարիներ շարունակ ապրում ենք այս փնթի և անմարդկային պայմաններում։ Կեղտաջրերը ողողում են ոչ միայն տան բակերը, այլև ներծծվում են տների պատերով դեպի սենյակներ, որտեղ մենք ստիպված ապրում ենք։
Հարյուրավոր անգամներ դիմել ենք պատասխանատուներին, զորամասի հրամանատարի, խնդրել ենք անգամ, որ այս վիճակից մեզ ազատի, որ այդ կեղտաջրերի հարցը լուծի, սակայն ոչ մի արդյունք։ Այլևս չգիտենք ում դիմենք, որ այս խնդիրը վերացնեն, քանի որ արդեն անտանելի է դարձել այս վիճակը։ Անգամ ննջասենյակներից այս կեղտաջրերի հոտն է գալիս, չենք կարողանում լուսամուտ բացենք, ինչ մնաց դրսում նստենք։ Կարծես մենք այս քաղաքի բնակիչ չլինենք, ոչ մեկ չի ցանկանում վերջապես այս մարդկանց հասկացնի, որ մենք էլ ենք ուզում մաքուր օդ շնչենք, մշակենք մեր այգին, այլ ոչ թե կեղտաջրերի դեմ պայքարենք ու մեր առողջությունը քայքայենք։
Դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որ այս խնդիրը լուծել տա, քանի որ կարծում ենք, որ նա անգամ տեղյակ չի թե ու՞ր են հոսում այս զորամասի կեղտաջրերը»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։