211652_close_icon
views-count3271 դիտում article-date 22:03 18-04-2025

Դավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հերթական մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը դարձավ արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հավաքելով 14,700 միավոր` կրկին ոսկե մեդալակիր դարձավ աշխարհի գավաթի խաղարկությունում:

 

Նմանատիպ նյութեր