211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում. «BMW»-ն Փոքր Վեդիի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4585 դիտում article-date 10:37 18-04-2025
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճոնապարհի Մ2 Փոքր Վեդիի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու հերթապահ, գումարտակի ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Դումանյանն ու Սամվել Խուդավերդյանը: 

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր