211652_close_icon

«Հայաստան» խմբակցության պատգամավորները, եթե ինձ տան իրենց 450 հազար դրամ ավելացրած աշխատավարձը, ես նրանց ընտանիքին կապահովեմ մակարոնով. Սիսակ Գաբրիելյան

views-count1456 դիտում article-date 14:22 17-04-2025
Տիկի՛ն Վարդանյան, խոսեցիք մակարոնի գնից, որ թանկացել է չգիտեմ 20%, 30%, բայց էլի վերջակետ դրեցիք ու շարունակեցիք, ասում եք` հինգ տարի առաջ այլ գին էր, շատ լավ, հինգ տարի առաջ դուք որպես պատգամավոր ստանում էիք 400,000 դրամ աշխատավարձ։ Այս մասին Աժ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին:

«Պարո՛ն Մինասյանը, երբ ձեզանից առաջ էլ էր պատգամավոր, ստանում էր 360,000 դրամ աշխատավարձ։

Մակարոնի գինը կարող է 50% բարձրացել է, բայց Դուք չեք ասում հանրությանը, որ նույն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Դուք այսօր 850,000 դրամ աշխատավարձ եք ստանում ամեն ամիս։ Այսինքն, 450,000 դրամ ավել աշխատավարձ եք ստանում։ Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ցանկացած «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որ պատրաստ է ինձ տալ իր ավելացված 450 հազար դրամ աշխատավարձն ամեն ամիս, ես երաշխավորում եմ, որ իրեն և իր ամբողջ ընտանիքի անդամին կապահովեմ մակարոնով։ Համաձա՞յն եք, եկեք այդ գործարքին գնանք։ Ինչքան պետք է կտամ, պետք է՝ հետը կետչուպը կտամ, չգիտեմ, եթե պեստոյով եք ուզում, պեստո էլ կառնեմ, եկեք այդ գործարքին գնանք»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ երբ դուք ասում եք՝ գները բարձրացել են, այո, գները բարձրացել են։

«Խոսում եք՝ ծառայողական մեքենաներից, պադավատներից, քաղաքացիներ, միջին աշխատավարձը 170,000 դրամից դարձել է 270,000 դրամ, այո, այդտեղ կա արդարացում, այն մարդը, որը չէր աշխատում, չուներ գումար, այո, իր համար գուցե այդ մակարոնի թանկացումը շատ ավելի ծանր է երևում։ Մենք էլ ենք դա ասում, բա մենք էլ ենք ասում, որ դա պետք է հաղթահարվի աշխատանքով»,- հայտարարեց նա։

Նմանատիպ նյութեր