211652_close_icon

Աֆրիկայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բացերը լրացնում է Թուրքիան. ֆրանսիական մամուլ

views-count619 դիտում article-date 20:54 16-04-2025
Ֆրանսիայում գործող «AFP» լրատվական գործակալությունը հրապարակել է վերլուծական հոդված՝ Աֆրիկայում Թուրքիայի աճող ազդեցության և վերջերս անցկացված Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) արդյունքների վերաբերյալ։ Հայտնում Է ermenihaber.am-ը:

Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան իր աֆրիկյան քաղաքականության մեջ դիվանագիտությունն ու ռազմարդյունաբերությունը դարձրել է շարժիչ ուժ։  Վերլուծական հոդվածում նշվում է, որ  ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վակումը/ բացերը լրացնում է Թուրքիան։

Մինչ մյուս գլոբալ տերությունները վերանայում են իրենց աֆրիկյան ռազմավարությունները, Անկարան իրեն դիրքավորում է որպես միջնորդ, պաշտպանական դաշնակից և զարգացման գործընկեր: Հիշատակվել է Թուրքիայի որպես միջնորդ հանդես գալը Եթովպիայի և Սոմալիի հարցում։

Անդրադառնալով ապրիլի 11-ից 13-ը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին՝  ընդգծվել է, որ Աֆրիկայից ներկա են գտնվել մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաններ, որոնց թվում է եղել նաև Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը։

Նշվում է, որ աֆրիկյան երկրներն այլընտրանք են փնտրում, և Թուրքիան այդ տարբերակներից մեկն է և Թուրքիայի ներկայությունը լավ արձագանք է գտել Աֆրիկայում։

Ընդգծվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական դիվանագիտությունը նույնպես ամրապնդում է աֆրիկյան երկրների հետ ռազմավարությունը։ Ֆորումի ժամանակ դա երևաց ամենաբարձր մակարդակով, երբ Էրդողանը հանդիպեց Սոմալիի նախագահի հետ:

Որպես ամփոփում նշվել է, որ Թուրքիայի աճող հետքը Աֆրիկայում՝  ռազմական, քաղաքական և տնտեսական իրեղեն առաջարկներով ազդարարում է մայրցամաքի գլոբալ դաշինքներում մեծ տեղաշարժ, և այդ տեղաշարժը ձևավորվում է ոչ թե պատմական կապերով, այլ նոր գլոբալ իրականությամբ:
 

Նմանատիպ նյութեր