211652_close_icon
views-count1207 դիտում article-date 12:41 16-04-2025

Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է aa.com.tr կայքը:

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության կայքի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:04-ին: Էպիկենտրոնը գտնվել է Նուրհակու, իսկ օջախը՝ 6,98 կմ խորության վրա։

Նմանատիպ նյութեր